Ընթերցանության օր 《Քաջ Նազար》

Реклама

Հաճելի ընթերցանություն բարդիների պուրակում

 

Անչափ կարևոր է ընթերցանությանը նպաստող միջավայրը:Մի բան պարզ է,որ այսօր երեխաները քիչ են կարդում:Դա էլ իր բացատրությունն ունի : Տեխնիկապես հագեցած մեր դարում հեռուստացույցը , համակարգիչը և այլ ժամանակակից սարքեր փոխարինում են գրեթե ամեն ինչին: Այնուամենայնիվ, անկախ ժամանակից և պայմաններից, գրագետ և խելացի անհատի ձևավորման գործում գրքերը մնում են առաջին տեղում:Ուրեմն ինչպե՞ս  երեխաների մեջ սեր արթնացնել ընթերցանության հանդեպ:Հետաքրքիր և արդյունավետ ինքնուրույն ընթերցանությունը պետք է դուրս գա գրադարանի սենյակից: 

Ընթերցանություն պետք է կազմակերպել նաև բնության գրկում:Յուրաքանչյուր ընթերցանություն դարձնել տեսանելի,հուզիչ և առավել ընկալելեի: 

Նպատակը

  • հասկանալ կարդացած տեքստի բովանդակությունը,կարդացածի վերաբերյալ առաջադրված հարցերը ,նկարազարդման և սեփական կենսափորձի միջև կապերը
  • լսել դիմացինի խոսքը, արձագանքել,բանավիճել ՝ նոր փաստարկներ ու հիմնավորումներ ներկայացնելով
  • մասնակցել խմբի գործունեությանը և հանդես բերել տարբեր դերեր ստանձնելու կարողություններ
  • ուշադրություն դրսևորել ուրիշների կարծիքների և գաղափարների հանդեպ ,զրույց սկսել խմբի անդամների հետ
  • պատկերացնել որոշ գրական ստեղծագործությունների կապը ժողովրդի պատմության ու մշակույթի հետ

Փորձառության փաթեթ

Պրեզենտացիա

Այցելություն Մատենադարան
Ազգային գրադարանում
Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում
«Տիգրան Հայրապետյան» գրադարանում
Իմ գրադարանը. «Հնաբերդի միջնակարգ դպրոց»